Հյուսիսային Կորեայում անցկացված շքերթը՝ լուսանկարներով

17:23 • 10.05.16

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում շքերթ է անցկացվել Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարի ավարտի պատվին, գրում է gazeta.ru-ն:

 

Հազարավոր մարդիկ անցել են ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակով վարդագույն թղթից պատրաստված ծաղիկներով, գունագեղ փուչիկներով և իշխող կուսակցության կարմիր դրոշներով՝ պատվելով իրենց առաջնորդին:

 

Շքերթին ներկայացվել են նաև բալիստիկ և տիեզերական հրթիռների նախագծերը:

 

Շքերթն ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ով համագումարի արդյունքներով նշանակվել է Կորեայի աշխատավորական կուսակցության նախագահ:

 

Իշխող կուսակցության քառօրյա համագումարին մասնակցել է մոտ 3,4 հազար պատվիրակ:

 

 

 

Հյուսիսային Կորեայում անցկացված շքերթը՝ լուսանկարներով