Պանաման ժամանակավորապես փակել է Կոլումբիայի հետ սահմանը` ներգաղթյալների հոսքի պատճառով

08:58 • 10.05.16

Պանաման որոշել է ժամանակավորապես փակել Կոլումբիայի հետ սահմանին գտնվող անցակետերը՝ կուբացի ներգաղթյալների տեղաշարժին խոչընդոտելու համար: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Խուան Կառլոս Վարելան:

 

Պանամայում են գտնվում մի քանի հազար կուբացիներ, որոնք լքել են պետությունը, որպեսզի հայտնվեն ԱՄՆ-ում:
 

«Մենք դժվար որոշում ենք կայացրել՝ փակել մեր սահմանները Կոլումբիայի հետ, որպեսզի թույլ չտանք անօրինական ներգաղթյալների մուտքը»,- նշել է Վարելան:
 

Նույն օրը սկսվել է Կուբայի քաղաքացիների՝ ինքնաթիռներով տեղափոխումը Պանամայից Մեքսիկա` Սյուդադ Խուարես քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ի հետ սահմանին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պանաման ժամանակավորապես փակել է Կոլումբիայի հետ սահմանը` ներգաղթյալների հոսքի պատճառով