Պենտագոնում «մոռացել» են Հաղթանակի օրվա մասին
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի մամուլի խոսնակ Փիթեր Կուկը ճեպազրույցի ընթացքում խոստովանել է, որ մոռացել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանայի հանդեպ տարած հաղթանակի 71-ամյակի մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ճեպազրույցի ընթացքում գերատեսչությունը մի քանի հայտարարություն է արել, որոնց ընթացքում չի հիշատակել Հաղթանակի օրվա մասին: Լրագրողները որոշել են հիշեցնել Կուկին այդ օրվա մասին:
«Դա կարևոր օր է պատմության մեջ, շնորհակալություն, որ հիշեցրիք: Այսօր շատ իրադարձություններ են տեղի ունենում, և դա դուրս է մնացել իմ ցուցակից: Սակայն ես տեսել եմ, որ աշխարհում տոնակատարություններ եղել են»,- հայտարարել է Կուկը:










