«Պանամական փաստաթղթերը» գողացված թղթեր են. Պեսկով

14:57 • 10.05.16

Կրեմլում «պանամական փաստաթղթերը» գողացված են համարում, հայտնում է РИА Новости գործակալությունը:


Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, թե չի փորձել պանամական փաստաթղթերը կապել ապաօֆշորացման գծի հետ:

 

«Մի բան է ապաօֆշորացնել ռուսական տնտեսությունը, չնայած գիտեք, որ օֆշորները ոչ մեկ չի արգելել, և դրանում ապօրինի ոչինչ չկա, կարևոր է դա հիշելը: Ապօրինի է համարվում հարկերից խուսափելը»,-հայտնել է նա:

 

Պեսկովի խոսքով՝ «օֆշորներն անօրինական ինչ-որ կատեգորիայի չեն առնչվում»:

 

«Պանամական փաստաթղթերը դրանք գողացված փաստաթղթեր են. իրերը պետք է իրենց անուններով կոչել»,-ասել է նա:

 

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը մայիսի 9-ին հրապարակել է «պանամական արխիվի» մի մասը։ Բացահայտվել է 6 հազար ռուսաստանցիների կապն օֆշորների հետ։ 

 

«Պանամական փաստաթղթերը» գողացված թղթեր են. Պեսկով