Պորոշենկոյին խնդրել են Ռուսաստանը Կացապիա վերանվանել

14:42 • 10.05.16

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում երեքշաբթի օրը՝ մայիսի 10-ին, խնդրագիր է հայտնվել Ռուսաստանը Կացապիա վերանվանելու առաջարկով, գրում է lenta.ru-ն:

 

«Բոլոր փաստաթղթերում օգտագործել Կացապիա անվանումը՝ «Ռուսաստանի Դաշնության» փոխարեն: Հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել»,- գրել է դիմումի հեղինակը:

 

Ինչպես գրում է լրատվամիջոցը, փետրվարին հայտնի է դարձել այն մասին, որ Ուկրաինայի Գերագույն ռադան օրակարգ է ընդունել օրենքի նախագիծը, որն արգելում է «Ռոսիա» անվանումը Ռուսաստանի Դաշնության համար և դրա փոխարեն առաջարկում է օգտագործել «Մոսկովիա» անվանումը։

 

 

Պորոշենկոյին խնդրել են Ռուսաստանը Կացապիա վերանվանել