Չեխիայում պայթյունների սպառնալիքի պատճառով կայարաններից և հանրային վայրերից տարհանում է իրականացվում

15:57 • 10.05.16

Անանուն աղբյուրները երեքշաբթի հայտնել են Պրահայի կենտրոնական կայարաններում և մի քանի հանրային վայրերում, ինչպես նաև երկու չեխական քաղաքում՝ Պլզենում և Պարդուբիցեում պայթյունների վտանգի մասին: Այդ մասին հայտնում է Չեխական ռադիոն՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Մարկետա Յանովսկայային:


«Թե որտեղ և անվտանգության ինչ միջոցառումներ են իրականացվում, մենք չենք մանրամասնի՝ անվտանգության նկատառումներով»,- ասել է Յանովսկայան՝ հրաժարվելով նշել վայրերը, որոնց վտանգ է սպառնում:

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը տեղի բնակչությունը կստանա ոստիկանությունից:

 

Ինչպես հայտնում են չեխական ԶԼՄ-ները, արդեն ամբողջությամբ տարհանվել է Պրահայի գլխավոր կայարանի շենքը, ինչպես նաև Պրահայի մի քանի հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Նույնը տեղի է ունենում նաև Պլզենում և Պարդուբիցեում:

 

Դադարեցվել է մի շարք ուղղություններով ուղևորատար գնացքների երթևեկությունը:
 

Չեխիայում պայթյունների սպառնալիքի պատճառով կայարաններից և հանրային վայրերից տարհանում է իրականացվում