ԱՄՆ-ի հարավում պտտահողմի հետևանքով 2 մարդ է մահացել (լուսանկարներ)

11:09 • 10.05.16

Ամերիկյան Օկլահոմա նահանգում առնվազն 2 մարդ է մահացել մի քանի պտտահողմերի հետևանքով: Շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Գարվին Բադ Ռեմինգի խոսքով՝ նահանգի համանուն մայրաքաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դի, հայտնում է Fox News-ը։ 

 

Եվս մի տղամարդ մահացել է Ջոնսթոն շրջանում։

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ փոթորկային եղանակի պատճառով մոտ 41 մլն ամերիկացի գտնվում է ռիսկային գոտում: Մասնագետների կանխատեսումների համաձայն` հաջորդ խոշոր պտտահողմը կարող է շուտով տեղի ունենալ Նեբրասկա նահանգում:

 

A tornado rips through a residential area after touching down south of Wynnewood, Oklahoma on May 09, 2016. (JOSH EDELSON/AFP/Getty Images)A tornado rips through a residential area after touching down south of Wynnewood, Oklahoma on May 09, 2016. (JOSH EDELSON/AFP/Getty Images)

ԱՄՆ-ի հարավում պտտահողմի հետևանքով 2 մարդ է մահացել (լուսանկարներ)