ԵՄ-ն և Թուրքիան չեղարկել են մայիսի 13-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը

15:28 • 10.05.16

Եվրամիությունը և Թուրքիան չեղյալ են հայտարարել մայիսի 13-ին Բրյուսելում նախատեսված բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր ի թիվս այլ հարցերի քննարկել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, գրում է РИА Новости-ն:

 

«Ուրբաթ օրը նախատեսված հանդիպումը տեղափոխելու մասին որոշումը կայացվել է համատեղ»,- ասել է նա լրագրողներին՝ հայտնելով, որ նոր հանդիպման ամսաթիվը դեռ չի նշանակվել:

 

Որոշման պատճառները Կոսյանչիչը չի նշել:

 

Անցած չորեքշաբթի Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի վիզաների չեղարկման համար պահանջվող պայմանները:

 

 

ԵՄ-ն և Թուրքիան չեղարկել են մայիսի 13-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը