ԱՄՆ-ի դիրքորոշումն Ասադի ճակատագրի հարցում փոխվել է. ՌԴ փոխարտգործնախարար

13:00 • 10.05.16

ԱՄՆ-ն այլևս չի շեշտում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի հարցը, և նրա հեռանալն այլևս սիրիական բանակցությունների նախապայման չէ։ Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի դիրքորոշման մեջ բանակցային գործընթացի սկսվելուց ի վեր փոփոխություններ են տեղի ունեցել։

 

«Առաջ անկյունաքարային էր Ասադի հեռացման հարցը, նշվում էր, որ առանց այդ հարցի հնարավոր չէ բանակցել: Այժմ, երբ ժամանակ է անցել, պարզ է դառնում, որ այդ հարցն այլևս նախապայման չէ: Այդ հարցում առաջընթաց կա, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ նրանք շարունակում են ասել, որ նա (Ասադը) քաղաքական ապագա չունի և պետք է հեռանա»,-ասել է ռուս դիվանագետը:

 

Գատիլովը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հասնել Ասադի հեռացման հարցում Ռուսաստանի համաձայնությանը՝ բանակցային գործընթացի ավարտին:

 

«Մենք շարունակում ենք ասել, որ Ասադի քաղաքական ճակատագրի հարցը լուծելու ենք ոչ թե մենք, այլ՝ ինչպես գրված է 2012 թվականի Ժնևյան կոմյունիկեում և դրան հաջորդած փաստաթղթերում՝ այդ թվում Սիրիայի աջակցության միջազգային խմբի»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

 

ԱՄՆ-ի դիրքորոշումն Ասադի ճակատագրի հարցում փոխվել է. ՌԴ փոխարտգործնախարար