Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացրել է ԼՂՀ դրոշը ծածանելու համար. Eurovoix

21:19 • 11.05.16

Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար, գրում է eurovoix.com-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ:

Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիս ամիս:

Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացրել է ԼՂՀ դրոշը ծածանելու համար. Eurovoix