Ավստրալիայի ափերի մոտ նավ է խորտակվել, բոլոր ուղևորներին հաջողվել է փրկել
Ավստրալիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել նավերից մեկի վրա, ինչի պատճառով այն սկսել է խորտակվել։
Դեպքը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում Լեդի Մասգրեյվ կղզու մոտակայքում, հաղորդում է 9news.com.au կայքը:
Հաղորդվում է, որ նավի վրա գտնվող բոլոր 46 մարդիկ՝ ուղևորներն ու անձնակազմի անդամները, տարհանվել են, նրանք վնասվածքներ չեն ստացել:
Spirit of 1770 նավի վրա գտնվող բոլոր ուղևորները հասցրել են մինչ նավի խորտակվելը փրկարարական լաստանավ նստել:










