Երևանում կայացել է «Սթրիթ վորկաութ չելենջ» ավանդական միջոցառումը

16:39 • 11.05.16

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  Աջափնյակ վարչական շրջանի Բուենոս Այրեսի այգում տեղի է ունեցել  «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա միջոցառումը:
 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։


Այն անցկացվում է  Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից: ՀՀ քաղաքների  ուժեղագույն ատլետներն ուժերն են չափել  թիմային մրցույթների միջոցով:
 

Միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի  խթանումն ու տարածումն է, հատկապես, որ վարչական շրջաններում բազմաթիվ բակերում տեղադրված են մարզասարքեր: 
 

Առաջնության հատուկ հյուրը և գլխավոր մրցավարը հոլանդացի հայտնի ատլետ  Մայք Բիգիմանն է եղել, ով նաև վարպետության դասեր է տվել: Միջոցառման ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը:

 

Երևանում կայացել է «Սթրիթ վորկաութ չելենջ» ավանդական միջոցառումը