«Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնը դժգոհել է «կեղտոտ» բանտախցից
Մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան («Թզուկ» մականունով) դժգոհել է Չիուաուա նահանգի Սյուդադ Խուարես քաղաքի բանտախցի սանիտարական վատ պայմաններից, այս մասին պատմել է նրա փաստաբան Խոսե Ռեֆուխիո Ռոդրիգեսը:
Նրա խոսքով՝ «Սինալոա» նարկոկարտելի ղեկավարը խնդրում է իրեն մաքրող միջոցներ տրամադրել` բանտախուցը կարգի բերելու համար, փոխանցում է Корреспондент-ը:
Այդ բանտ տեղափոխվելուց հետո փաստաբանն արդեն 2 անգամ խնդրագիր է ներկայացրել իր պաշտպանյալին Ալտիպլանո բանտ տեղափոխելու մասին:










