Իրաքի Բաքուբահ քաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել. կա 10 զոհ

02:43 • 11.05.16

Իրաքի Բաքուբահ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, իսկ 27-ը վիրավորվել, այս մասին տեղեկացնում է iraqinews.com-ը: 

Լրատվամիջոցը, հղում անելով Իրաքի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակին, նշում է, որ հայտնի ռեստորաններից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել: 

Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շրջափակել են տարածքը, իսկ շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց:

 

Իրաքի Բաքուբահ քաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել. կա 10 զոհ