Լիբանանի հատուկ ծառայություններն ԻՊ-ի համար մարտիկներ հավաքագրող ահաբեկչի են ձերբակալել

09:28 • 11.05.16

Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի քաղաքացու, որն անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ու զբաղվել է Սիրիայում և Իրաքում զինյալներին միանալու համար մարտիկներ հավաքագրելով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Ընդհանուր անվտանգության բաժնի աշխատակիցներն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալել են Լիբանանի մի քաղաքացու՝ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով։ Հարցաքննության ընթացքում նա խոստովանել է, որ իր ընկերոջ հետ զբաղվել է մարդկանց հավաքագրմամբ ու զինմամբ՝ Սիրիայում և Իրաքում մարտերի ուղարկելու նպատակով»,-ասված է զեկույցում։

 

Լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածել նաև Սիրիայի քաղաքացի Մոհամադ Օսմանի ձերբակալության մասին, որը 2014 թվականի օգոստոսին «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման կազմում մասնակցել է լիբանանա-սիրիական սահմանին Լիբանանի բանակի դեմ մարտական գործողություններին։
 

Լիբանանի հատուկ ծառայություններն ԻՊ-ի համար մարտիկներ հավաքագրող ահաբեկչի են ձերբակալել