Աֆղանստանցի իսլամիստներն ահաբեկչություններ էին նախապատրաստել Հռոմում և Լոնդոնում
Իտալիայի հարավային Բարի նավահանգստային քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանից 2 տղամարդու, ովքեր կասկածվում են Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում կարևոր օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար, գրում է BBC-ն:
Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով` ոստիկանությունը որոնում է ևս 3 աֆղանստանցու, որոնցից 2-ը, հնարավոր է, վերադարձել են հայրենիք:
Ձերբակալվածների բջջային հեռախոսներում հայտնաբերվել են Բարիի, ինչպես նաև Հռոմի և Լոնդոնի տարբեր թաղամասերի և առևտրային կենտրոնների, հյուրանոցների լուսանկարներ:
Երկու ձերբակալվածները` 23-ամյա Խակիմ Նասրին և 29-ամյա Գուլիստան Ախմադզայը, ապրում են Բարի քաղաքում, որտեղ նրանց ապաստան են տվել իտալական իշխանությունները:










