Իվետան` կիսաեզրափակչի թագուհի և մեծագույն սենսացիա. իսպանական RTVE-ն Իվետա Մուկուչյանի կատարման մասին
«Հայաստանն իր տպավորիչ ու զգացմունքային ելույթով Եվրատեսիլ-2016-ի առաջին կիսաեզրափակչի սենսացիան էր», - գրում է իսպանական Rtve ռադիոհեռուստաընկերության կայքը` ներկայացնելով եզրափակիչ անցած մասնակիցներին:
Իվետա Մուկուչյանին ռադիոհեռուստաընկերությունը ներկայացնում է որպես «կիսաեզրափակչի դիվա և թագուհի»:
«Ինչպես սպասելի էր` ֆավորիտ համարվող Ռուսաստանը շեշտը դրել էր բեմականացման վրա, սակայն ի դժբախտություն Սերգեյ Լազարևի՝ երեկոյի մեծագույն սենսացիան Իվետա Մուկուչյանն էր, որին շատերն արդեն սկսել են կոչել «հավանական հաղթող»: Բեյոնսեից ոգեշնչված տեսքով և էմոցիոնալ կերպարով Իվետան ցույց տվեց, որ ինքն է այս կիսաեզրափակիչի լավագույն ձայնը»,- գրում է RTVE-ն:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած կիսաեզրափակչի մասնակիցներից 10-ն անցել են եզրափակիչ, որը կայանալու է մայիսի 14-ին: Եզրափակչում հայտնված երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Կիպրոսը, Մալթան և Չեխիան:
Բեյոնսեից ոգեշնչված տեսքով և էմոցիոնալ կերպարով Իվետան ցույց տվեց, որ ինքն է այս կիսաեզրափակիչի լավագույն ձայնը:
Տեսանյութը՝այստեղ:










