Քիմ Քարդաշյանը կստանա երբևէ առաջին «Կոտրել համացանցը» մրցանակը
Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Քիմ Քարդաշյանի ունեցած ներդրումները համացանցում, գրում է eonline.com-ը:
Ժամանցային պորտալի փոխանցմամբ` «2016 Webby Awards» մրցանակաբաշխությունից հայտնել են, որ Քարդաշյանը մրցանակը կստանա մայիսի 16-ին:
Մրցանակը շնորհվում է նրան, վերջինիս համացանցում ունեցած աննախադեպ հաջողության և այն ստեղծագործական ուղիների համար, որոնք Քարդաշյանը օգտագործել է համացանցը և սոցիալական ցանցերը՝ համաշխարհային լսարան ձեռք բերելու համար:










