Լոնդոնի նոր քաղաքապետը ցանկանում է մայրաքաղաքը վերածել «աշխարհի ամենաբնապահպանական քաղաքի»

17:24 • 11.05.16

Լոնդոնի նոր քաղաքապետ Սադիք Խանը որպես առաջնահերթություն նշել է Լոնդոնն «աշխարհի ամենաբնապահպանական քաղաք» դարձնելը, ենթակառուցվածքների զարգացումը, տրանսպորտի սակագների նվազեցումը և անվտանգության ապահովումը, գրում է РИА Новости-ն:

 

«Ես ցանկանում եմ, որ Լոնդոնը լինի աշխարհում ամենականաչ քաղաքը»,- ասել է Խանը բրիտանացի և օտարերկրացի լրագրողների փոքր խմբի հետ հանդիպման ժամանակ:

 

Այդ նպատակի իրականացման համար նա մտադիր է ապահովել էլեկտրամեքենաների համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, աշխատել շրջանային իշխանությունների հետ շրջակա միջավայրի պահպանության լրացուցիչ ծրագրերի սահմանման ուղղությամբ և հասնել կառավարությունից Գեթվիկ օդանավակայանում նոր թռիչքուղի կառուցելու թույլտվության տրամադրմանը։

 

«Ես Գեթվիկի ընդլայնման կողմնակից եմ, դա շատ ավելի էժան է, կապահովի աշխատատեղեր, աճ, կուժեղացնի մրցակցությունը: Այնպես որ ես խորհուրդ կտամ կառավարությանը, որպեսզի նա թույլտվություն տրամադրի Գեթվիկում նոր թռիչքուղու կառուցման համար»,- ասել է նա:

 

 

Լոնդոնի նոր քաղաքապետը ցանկանում է մայրաքաղաքը վերածել «աշխարհի ամենաբնապահպանական քաղաքի»