2 կմ. Նեապոլում կպատրաստեն աշխարհի ամենաերկար պիցցան

14:30 • 11.05.16

Մայիսի 15-ին Նեապոլի Կարաչոլո լողափին կայանալու է պիցցային նվիրված միջոցառում, որի շրջանակում  պատրաստվելու է աշխարհի ամենաերկար պիցցան:
 

Ինչպես նշում է italia-ru.com-ը, ենթադրվում է, որ ուտեստն ունենալու է 2 կմ, 40 սմ երկարություն: 

 

Պիցցան պատրաստվելու է հատուկ այդ նպատակով ստեղծված 5 վառարաններում:



Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհի ամենաերկար պիցցայի ներկայիս ռեկորդը սահմանվել է Միլանում: Դրա երկարությունը եղել է 1.5 կմ:
 

 

2 կմ. Նեապոլում կպատրաստեն աշխարհի ամենաերկար պիցցան