Մեքսիկայում նարկոմաֆիայից միլիոնավոր դոլարներ են առգրավվել

09:49 • 11.05.16

Մեքսիկայի գլխավոր դատախազությունը հայտնել է «Խալիսկո-Նոր սերունդ» նարկոկարտելի դեմ հաջող գործողությունների անցկացման մասին, որոնց արդյունքում առգրավվել է մոտ 9 մլն դոլարի կարողություն և գումար, գրում է РИА Новости-ն:

 

Առգրավվել է 34 տուն` ընդհանուր 91 մլն պեսո արժողությամբ, այդ թվում` հյուրանոց Խալիսկո նահանգում` 20 մլն պեսո արժողությամբ: Առգրավվել է նաև 139 ավտոմեքենա, ներառյալ` լյուքսային մոդելներ` ընդհանուր ավելի քան 36 մլն պեսո:
 

Գործողության արդյունքում առգրավվել են նաև խոշոր դրամական միջոցներ` 19.5 մլն պեսո և 0.6 մլն դոլար, կալանքի տակ է առնվել 10 բանկային հաշիվ այն ընկերություններից, որոնք կապ ունեն նարկոմաֆիայի հետ:

 

Ձերբակալվել է 9 մարդ, ովքեր կապ ունեն կարտելի հետ, ներառյալ` հանցավոր կազմակերպության ղեկավարի 5 բարեկամները:

 

Մեքսիկայում նարկոմաֆիայից միլիոնավոր դոլարներ են առգրավվել