Մուշում գանձ որոնողները պղծել են հայկական գերեզմանատունը (տեսանյութ)

12:08 • 11.05.16

Մուշի կենտրոնական Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանատունը պղծվել է։

 

Ինչպես տեղեկացնում է Haberler թուրքական կայքը, այդ մասին ահազանգել է հայ փոքրամասնությունների միության ղեկավար Ազիզ Դաղջըն։

 

Նա դիմել է Մուշի դատարան, որտեղից էլ աշխատակիցներ են ուղարկել գերեզմանատանն ուսումնասիրություններ անելու համար։

 

Հենց նրանք էլ պարզել են, որ գանձ որոնողները գերեզմանատան որոշ վայրերում փոսեր են փորել։

 

Դաղջըն դիմել է նաև Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանը, նաև խնդրել է վերակառուցել գերեզմանատունը։

«Թող դադարեն փորել մեր գերեզմանները, քանի որ այնտեղ մեր հանգուցյալներից բացի ոչինչ չկա։ Մեր գերեզմաններում նյութական բարձր արժեքով բաներ չեն գտնի։ Մեր եկեղեցիներն էլ թող չավերեն»,-ասել է Դաղջըն։

 

 

 

 

 

 

 

Մուշում գանձ որոնողները պղծել են հայկական գերեզմանատունը (տեսանյութ)