Նազարբաևը հայտարարել է աշնանը ԵՏՄ-ԵՄ համատեղ ֆորումի անցկացման մասին

18:28 • 11.05.16

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության համատեղ ֆորումի անցկացման մասին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
 

Ինչպես նշվում է մամուլի ծառայությունում, Նազարբաևը, ուշադրություն դարձնելով ԵՏՄ-ի զարգացման վրա, տեղեկացրել է «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին աշնանը Եվրասիական տնտեսական միություն – Եվրոպական միություն համատեղ ֆորումի անցկացման մասին»:
 

Նազարբաևը նաև նշել է «Ղազախստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բազմակողմանի բնույթը»:

 

Նազարբաևը հայտարարել է աշնանը ԵՏՄ-ԵՄ համատեղ ֆորումի անցկացման մասին