Մեծ Բրիտանիայում բարձրացվել է Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված ահաբեկչության վտանգի մակարդակը

17:10 • 11.05.16

Մեծ Բրիտանիայում բարձրացվել է Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված ահաբեկչության վտանգի մակարդակը՝ այն «չափավորից» հասցնելով «էականի», ինչը նշանակում է, որ նման հարձակման հավանականությունը «մեծ է», հաղորդում է BBC-ն:

 

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ վտանգը վերաբերում է նաև Անգլիային, Շոտլանդիային և Ուելսին։

 

Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված ահաբեկչության վտանգի մակարդակը լուրջ է, ինչը նշանակում է, որ հարձակումը «խիստ հավանական է», գրում է աղբյուրը։

 

Մեծ Բրիտանիայում բարձրացվել է Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված ահաբեկչության վտանգի մակարդակը