Ամերիկացին 2-րդ անգամ վիճակախաղով 1 մլն դոլար է շահել
Ամերիկյան Լոնգ Այլենդի 48-ամյա բնակիչ Բրյուս Մագիստրոն հավանաբար բախտավոր աստղի տակ է ծնվել, քանի որ վերջին 4 տարում 2 անգամ 1 մլն դոլար է շահել վիճակախաղով:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, իր առաջին 1 մլն դոլարը տղամարդը շահել է 2012թ.: Այն ժամանակ նա գումարի մեծ մասը ծախսել էր քաղցկեղով հիվանդ կնոջ բուժման վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Մագիստրոն գործազուրկ է ու գումարի խիստ կարիք ունի: Ուստի՝ հերթական միլիոնի շահումը շատ տեղին էր ամերիկացու համար:
Նա պատմել է, որ շահած գումարով վճարելու է տան հիփոթեքային վարկն ու ֆինանսապես օգնելու է իր 3 երեխաներին:










