Բրազիլիայի սենատը քվեարկել է նախագահի պաշտոնից հեռացման գործընթացը սկսելու օգտին

15:14 • 12.05.16

Բրազիլիայի սենատի անդամները հինգշաբթի քվեարկել են նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության գործընթացը սկսելու օգտին, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

 

Այդ առաջարկի օգտին է հանդես եկել 55 սենատոր, 22 սենատոր «դեմ» է քվեարկել:

 

Այդկերպ Ռուսեֆը կհեռացվի պաշտոնից կես տարով՝ մինչև Սենատի կողմից վերջնական որոշում կայացվելը:

 

Սենատորները մտադիր են օրվա ընթացքում պաշտոնապես հայտնել նախագահին ընդունված որոշման մասին: Իր հերթին՝ Ռուսեֆը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ նախագահական պալատից հեռանալուց առաջ:

Բրազիլիայի սենատը քվեարկել է նախագահի պաշտոնից հեռացման գործընթացը սկսելու օգտին