«British Airways» ավիաուղիների ինքնաթիռը վայրէջք է կատարել քառակուսի անիվով (լուսանկար)
Հոնգ Կոնգից Լոնդոն թռչող «British Airways» ավիաուղիների ինքնաթիռը «Հիթրոու» օդանավակայանում վայրէջք է կատարել քառակուսի անիվով, գրում է cnn.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, անձնակազմը թռիչքից քիչ հետո նկատել է ճնշման նախազգուշացում, սակայն շարունակել է թռիչքը և օգնություն խնդրել միայն «Հիթրոում»՝ օդանավը թռիչքուղուց վերջնական կանգառ հասցնելու համար:
Դեպքը զարմացրել է ավիացիայի մասնագետներից շատերին, սակայն նրանից որոշները դա բացատրում են անիվի ճնշման տատանմամբ և նշում են, որ անիվը չի վնասվել, այլ փոխել է միայն ձևը:











