Բրյուսելում ահաբեկչության հետևանքները կարող էին ավելի սարսափելի լինել. The Wall Street Journal

11:35 • 12.05.16

Բրյուսելում ահաբեկչությունները կարող էին ավելի մեծ թվով զոհերի հանգեցնել, եթե չլինեին մի շարք պատահականություններ՝ կապված նաև ահաբեկիչների գործողությունների հետ, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ աղբյուրների:

 

Բրյուսելի միջազգային օդանավակայանում մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն էր հնչել: Երրորդ պայթյունը տեղի էր ունեցել քիչ ժամանակ անց՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչությունների հետևանքով մահացել է 32 մարդ, ավելի քան 300 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Թերթի զրուցակիցների տվյալներով՝ ավելի լուրջ հետևանքներից հաջողվել է խուսափել բախտի, ահաբեկչություններից օրեր առաջ ոստիկանության լավ աշխատանքի և ահաբեկչական խմբի ներսում շփոթության շնորհիվ: Բացի այդ, ահաբեկիչներից մեկն օդանավակայանում գցել է ռումբով ճամպրուկն ուղեբեռի սայլակից, ինչի պատճառով պայթյունի ուժգնությունն այնքան մեծ չի եղել, որքան նախատեսվում էր, իսկ մյուսը թողել է պայթուցիկով պայուսակը՝ այն գործի չդնելով:

Բրյուսելում ահաբեկչության հետևանքները կարող էին ավելի սարսափելի լինել. The Wall Street Journal