Պայթյուն Բաղդադում. կան զոհեր և վիրավորներ

19:35 • 12.05.16

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևմուտքում, ոստիկանության բաժանմունքնի մոտ տեղի է ունեցել պայթյուն: Կան զոհեր և վիրավորներ, տեղեկացնում է iraqinews.com-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, երեք մահապարտ, իրենք իրենց պայթեցրել են ոստիկանության բաժանմունքնի մոտ: Այնուհետև զինված հարձակում է եղել, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շրջափակել են տարածքը:

 

Պայթյուն Բաղդադում. կան զոհեր և վիրավորներ