Իրաքում սպանվել է ԻՊ-ի «կապի նախարարը»

09:10 • 12.05.16

Իրաքցի զինվորականները չեզոքացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին, ով պատասխանատու էր կազմակերպության կապի և հեռահաղորդակցության համար, գրում է Корреспондент-ը` Iraqi Media News Agency-ին հղումով:

 

«Այս առավոտ զինվորականները գործողություն են անցկացրել ալ Կարմա շրջանում: Արդյունքում Էլ Ֆալուջա քաղաքում հաջողվել է չեզոքացնել ԻՊ-ի, այսպես կոչված, «կապի նախարարին» և նրա 9 կողմնակիցներին»,- հայտնել է գնդապետ Մահմուդ Մարդի Ջումալին:


 

Իրաքում սպանվել է ԻՊ-ի «կապի նախարարը»