Պայթյուն Իրաքում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ

02:14 • 12.05.16

Բաղդադի առողջապահության վարչությունը հայտարարել է, որ քաղաքի արևելյան մասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ, գրում է iraqinews.com-ը:

Լրատվամիջոցը, հղում անելով Բաղդադի առողջապահության վարչության նախագահ Աբդուլ Գհանի Սաադունին, նշում է, որ ալ Սադր թաղամասի հիվանադանոցներ են բերվել 40 դիակ և 60 վիրավորների մարմիններ:

Հաղորդվում է, որ շուկաներից մեկի մոտ պայթել է մեքենա, որի հետևանքով էլ մարդիկ զոհվել և վիրավորվել են:

Պայթյուն Իրաքում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ