«Իսլամական պետությունը» այրել է 5 հոգանոց ընտանիքի, այդ թվում՝ երեք երեխայի

00:45 • 12.05.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այրել է 5 հոգանոց ընտանիքի, այդ թվում՝ երեք երեխայի, հղում անելով անվտանգության ուժերի իր աղբյուրներին, գրում է iraqinews.com-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Կիրկուկ քաղաքից 40 կմ հարավ-արևմուտքում գտնվող ալ-Ռիյադ բնակավայրում:

Ընտանիքը մեղադրվում էր «Խալիֆաթի» տարածքը լքելու փորձի մեջ: Ահաբեկիչները նավթ են լցրել վերջիններիս վրա և այրել:

 

«Իսլամական պետությունը» այրել է 5 հոգանոց ընտանիքի, այդ թվում՝ երեք երեխայի