Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ զույգերի քաղաքացիական միություններին
Իտալիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են օրենսդրական նախաձեռնությունը միասեռ զույգերի քաղաքացիական միությունների կնքման վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն:
«Այսօր տոնական օր է շատերի համար: Արդեն անթույլատրելի է հետաձգել դա երկար տարիների անհաջող փորձերից հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրի վարչապետ Մատեո Ռենցին:
Նշվում է, որ խորհրդարանի ստորին պալատի 369 պատգամավորներ կողմ են քվեարկել նորամուծությանը, դեմ` 193-ը:
2015-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում պահանջել է Իտալիայից միասեռ զույգերին ավելի շատ իրավունքներ տալ` իրենց միություններն օրինականացնելու համար:










