«Աստղային պատերազմների» ոճով ռեստորան կբացվի Լոնդոնում

01:18 • 12.05.16

Շատերին կարող է զարմանալի թվալ, թե ինչու դա ավելի վաղ տեղի չի ունեցել, սակայն «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ոճով ռեստորանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կբացվի արդեն այս ամառ:
 

Ինչպես գրում է Euromag-ը, խոհարարական հաստատությունը` ոգեշնչված Ջորջ Լուկասի ֆիլմերով, կստանա The Fork Awakens («Պատառաքաղի արթնացում») անվանումը: Ռեստորանը կբացվի հունիսի 23-ին:


Ռեստորանի հյուրերն այցելության համար պետք է շուրջ 70 եվրո վճարեն, որի դիմաց կստանան կոկտեյլ, 4 ուտեստ և ժամանցային շոու ծրագիր:


Ապագա ռեստորանի տեղակայման վայրը դեռևս գաղտնի է պահվում: Այն հայտնի կդառնա բացումից 48 ժամ առաջ:

 

«Աստղային պատերազմների» ոճով ռեստորան կբացվի Լոնդոնում