Օվկիանոսում հայտնաբերված բեկորները «գրեթե անկասկած» պատկանում են 2 տարի առաջ անհետացած օդանավին. զեկույց (լուսանկարներ, տեսանյութ)
Օվկիանոսում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները «գրեթե անկասկած» պատկանում են ավելի քան երկու տարի առաջ անհետացած «Մալայզիայի ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռին։ Այդ մասին ասված է Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոյի զեկույցում, հաղորդում է CNN-ը:
Բեկորները հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայի ափերի մոտ, ինչպես նաև՝ Հնդկական օվկիանոսում Ռոդրիգես կղզու մոտակայքում: Դրանք հետազոտել է փորձագետների խումբը, որը եկել է եզրակացության, որ բեկորները պատկանում են անհետացած ինքնաթիռին:
Բեկորների մեջ են եղել Rolls-Royce տարբերանշանով շարժիչի մասը և օդաչուների խցիկի ներքին պանելը, հայտնել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը:
Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռն անհետացել էր 2014 թվականի մարտին: Ինքնաթիռում եղել է 239 մարդ: Համարվում է, որ ինքնաթիռը կործանվել է Հնդկական օվկիանոսում:
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ:























