Մակեդոնիայում պահանջել են նախագահի հրաժարականը

08:55 • 12.05.16

Մակեդոնիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` պահանջելով երկրի նախագահ Գեորգե Իվանովի հրաժարականը, ինչպես նաև պահանջել են հետաձգել հունիսի 5-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, գրում է Корреспондент-ը:

 

Ակտիվիստները պնդել են նաև չեղարկել պետության ղեկավարի` մի շարք նախկին և ներկայիս պաշտոնյաների հանդեպ քրեական հետաքննությունը դադարեցնելու մասին որոշումը: Նրանք կասկածվում են ավելի քան 20.000 քաղաքացիների հեռախոսների գաղտնալսման համար:
 

Բողոքի ակցիան կազմակերպել են ընդդիմադիր Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ Զորան Զաևի կողմնակիցները, ում ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն:
 

Ցույցը սկսվել է հատուկ դատախազության շենքի մոտ, այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր:


 

Մակեդոնիայում պահանջել են նախագահի հրաժարականը