ԵՄ խորհուրդը սկսել է Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի օրենսդրական աշխատանքը. աղբյուր

10:55 • 12.05.16

Փորձագետներն անցել են Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի օրենսդրական ձևակերպմանը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ԵՄ խորհրդում աղբյուրը:

 

«Փորձագետները երեկ Եվրահանձնաժողովի առաջարկով սկսել են համապատասխան օրենսդրական աշխատանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Նախօրեին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր РИА Новости-ին, որ վիզային ռեժիմի ազատականացման օրենսդրական գործընթացը կսկսվի միայն այն բանից հետո, երբ Անկարան կատարի ԵՄ-ի բոլոր պահանջները:

 

Նշենք, որ Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը BBC-ին ասել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հույսը սկսում է մարել։



Վիզաների չեղարկումն Անկարայի և Բրյուսելի միջև մարտին կնքված փախստականների մասին համաձայնագրի մասն է:

 

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի մնացյալ հինգ պայմանները:
 

ԵՄ խորհուրդը սկսել է Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի օրենսդրական աշխատանքը. աղբյուր