Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ» խմբավորման հրամանատարը. Reuters
Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբոլլահ» շիա խմբավորման հրամանատարներից մեկը` Մուստաֆա Բադրեդինը, հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ հարվածը հասցվել է սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում:
2011-ին ՄԱԿ-ի հատուկ տրիբունալը Բադրեդինին մեղադրանքներ է ներկայացրել 2005-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետ կապ ունենալու համար:










