ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կմասնակցի ԼՂ հակամարտության հարցի շուրջ քննարկումներին

22:15 • 13.05.16

ԱՄՆ  պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 14-26-ը պաշտոնական այցեր կկատարի Ավստրիա, Բելգիա, Բիրմա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա` քննարկելու մի շարք տարածաշրջանային հարցեր:

 

Ինչպես հաղորդում է պետքարտուղարության կայքը` Քերին մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալի  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ժողովը:


Հանդիպման  ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


ԱՄՆ պետքարտուղարը նախարարական մակարդակով հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ` քննարկելով երկրում մարդասիրական օգնության տրամադրման ապահովման խնդիրն ու Սիրիայում քաղաքական անցման բանակցային գործընթացի արագացման հարցը:

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կմասնակցի ԼՂ հակամարտության հարցի շուրջ քննարկումներին