Նիգերիայի զինուժը կանխել է մահապարտ ահաբեկչի գործողությունները
Նիգերական բանակի ուժերը կանխել են «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման մահապարտ ահաբեկչի գործողությունները, տեղեկացնում է premiumtimesng.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ ահաբեկիչը փորձել էր ներխուժել մզկիթ և իրենց ամրակցված պայթուցիկներով սպանել մարդկանց:
Ահաբեկչին խանգարել են ներխուժել մզկիթ, սակայն վերջինիս մոտ եղած պայթուցիկներից մի քանիսը պայթել են՝ վիրավորվելով հինգ մարդու:










