Կանադայում հրդեհների պատճառով նավթային 4 ընկերություն հայտարարել է ֆորսմաժորային իրադրության մասին

11:11 • 13.05.16

Չինական CNOOC ընկերությանը պատկանող Nexen ընկերությունը դարձել է 4-րդը, որն իր հաճախորդներին հայտնել է, որ չի կարող կատարել նավթի մատակարարման վերաբերյալ պայմանագրային պարտավորությունները` կանադական Ալբերտա նահանգում հրդեհների պատճառով, գրում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ ֆորսմաժորային հանգամանքների մասին զգուշացրել էին BP, Phillips 66 և Suncor Energy ընկերությունների գնորդներին: Nexen Long Lake նախագիծը, որը տեղակայված է Ֆորտ Մքմյուրեյ քաղաքից հարավ, աննշան տուժել է կրակից, հայտնել են Ալբերտայի իշխանությունները:
 

Չոր եղանակի պատճառով խոշոր անտառային հրդեհը սկսվել է նախորդ կիրակի: Նահանգի իշխանությունները հայտարարել են շրջանում արտակարգ դրության մասին: Վերջին տվյալների համաձայն` հրդեհների հետևանքով քաղաքին հասցված վնասը կարող է հասնել մոտ 7 մլրդ դոլարի:

 

Կանադայում հրդեհների պատճառով նավթային 4 ընկերություն հայտարարել է ֆորսմաժորային իրադրության մասին