Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են Յուրի Դաշկինին

19:25 • 13.05.16

Մայիսի 13-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինի` Հայաստան  կատարած այցի շրջանակներում այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նրան ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը և օրակարգի քննարկվելիք հարցերը, ինչպես նաև բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղիները:


Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գեներալ-մայոր Յուրի Դաշկինին մաղթել են հաջողություն պատասխանատու ծառայողական գործունեության ընթացքում:
 

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են Յուրի Դաշկինին