Հնդկաստանում պտույտի պահին ընկել է «Դիսկո պարողը» ատրակցիոնը. կա մեկ զոհ (տեսանյութ)

19:57 • 13.05.16

Հնդկաստանի զվարճանքի այգիներից մեկում փորձարկման ժամանակ ատրակցիոն է ընկել:

 

Մարդկանցով լի ատրակցիոն-անիվը պտույտի ընթացքում  պոկվել է ամրակներից և ընկել:

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 7-ը վնասվածքներ են ստացել:


Բոլորը տուժածները զվարճանքների այգու աշխատակիցներ են եղել: Ղեկավարությունը հանձնարարել էր նրանց փորձարկել ատրակցիոնը, որը վնասվել էր վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ:


Տուժածների խոսքով` իրենց հարկադրել են նստել «Դիսկո պարողը» ատրակցիոնը:


Հաղորդվում է նաև, որ տնօրենին արդեն ձերբակալել են: Նրան անփութության մեղադրանք է ներկայացվել, որը հանգեցրել է մարդու մահվան:

 

Հնդկաստանում պտույտի պահին ընկել է «Դիսկո պարողը» ատրակցիոնը. կա մեկ զոհ (տեսանյութ)