Քաղաքացին մահացել է Երևան-Մեղրի ՃՏՊ-ից ամիսներ անց

13:32 • 13.05.16

 

Հունվարի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կ/մ-ին բախվել էր «Զիլ Էվակուատոր»-ին:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Պատահարի հետևանքով «Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը` 1965 թ. ծնված Արարատ Քյարունցը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 12-ին՝ ժամը 9.40-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Արարատ Քյարունցը մահացել է:
 

Քաղաքացին մահացել է Երևան-Մեղրի ՃՏՊ-ից ամիսներ անց