Համբուրգում ռումբի մասին հաղորդագրությունից հետո սխալ ինքնաթիռից են տարհանում իրականացրել

17:34 • 13.05.16

Համբուրգում ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունից հետո տարհանում է իրականացվել, բայց ինչպես պարզվել է ավելի ուշ՝ ոչ այն օդանավից, որից պետք էր, մինչդեռ վտանգի տակ գտնվող ինքնաթիռը դուրս է եկել իր չվերթով: Այդ մասին գերմանական Bild թերթին հայտնել է Գերմանիայի դաշնային ոսստիկանության ներկայացուցիչը:

 

Norwegian Airlines ավիաընկերության D8 6501 չվերթով Տեներիֆե ուղևորվող ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը ստացվել է կիրակի օրը՝ մայիսի 8-ին: Պայթուցիկն իբր պետք է գործի դրվեր Համբուրգից ինքնաթիռի թռչելուց կարճ ժամանակ անց:

 

Հաղորդվում է, որ ոստիկանները շփոթել են ինքնաթիռները և տարհանել են մարդկանց, որոնք պետք է թռչեին նույն ավիաընկերության D8 5601 չվերթով դեպի Բարսելոնա: Այդ նույն ժամանակ «պայթուցիկով» ինքնաթիռը, որում եղել է 178 ուղևոր, Համբուրգից թռել է ժամանակացույցի համաձայն:

 

Սխալը հայտնաբերվել է գործողությունը սկսելուց կես ժամ անց: Դրանից հետո Տեներիֆե ուղևորվող ինքնաթիռը ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել Մադրիդում:

 

Համբուրգում ռումբի մասին հաղորդագրությունից հետո սխալ ինքնաթիռից են տարհանում իրականացրել