Թուրքիայում քրդերի դեմ գործողության ընթացքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

11:52 • 13.05.16

Թուրքական օդուժին պատկանող ուղղաթիռն ընկել է քրդերի դեմ գործողության ընթացքում։
Միջադեպը տեղի է ունեցել Հաքքարի նահանգում։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV-ի կայքը, ուղղաթիռի երկու օդաչուները զոհվել են։


Ըստ պաշտոնական վարկածի՝ ուղղաթիռի անկման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, այն չի խոցվել։


Ուղղաթիռը մասնակցել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ իրականացվող հատուկ գործողությանը։

 

Թուրքական զինուժը հայտնում է, որ մարտերի ընթացքում 6 քուրդ զինյալ է սպանվել։
Թուրքական կողմից ևս 6 զոհ և 8 վիրավոր է գրանցվել։

Թուրքիայում քրդերի դեմ գործողության ընթացքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր