Պայթյուն Իրաքում. կա 2 զոհ և 7 վիրավոր
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաք Բաղդադի արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զովել, յոթը ` վիրավորվել են:
Լրատվամիջոցի փոխանցմամբ ալ-Օբեյդի թաղամասում գտնվող խանութների մոտակայքում պայթուցիկ սարքեր են գործարկվել, ինչի հետևանքով էլ եղել են զոհեր և վիրավորներ:
Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շրջափակել տարածքը: Շտապօգնությունն էլ վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց:










