ԱՀԿ-ն անվանել է ամենից աղտոտված օդ ունեցող քաղաքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանել է ամենից շատ աղտոտված օդով քաղաքները:
Ինչպես հաղորդում է Reuters-ն, ամենից շատ օդն աղտոտված է Իրանի Զաբոլ քաղաքում, որտեղ գրեթե ողջ ամառ ավազամրրիկներ են մոլեգնում: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են հնդկական Գվալիորը և Ալլահաբադը` համապատասխանաբար: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադը և Էլ-Ջուբայլան: Նրանց հաջորդում են հնդկական Պանտան և Ռայպուրը: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին, որն անցյալ տարի առաջատարն էր, այս տարի 11-րդ տեղում է:
Միևնույն ժամանակ ԱՀԿ-ն չի բացառում, որ այս ցուցակն ամբողջական չէ, և դրանում տեղ չեն գտել բնակելի կետերը, որտեղ իրավիճակը շատ ավելի վատ է: Մինչ օրս ողջ աշխարհի բազմաթիվ քաղաքներում չի գործում օդի որակի վերահսկողության համակարգ և դրանց աղտոտվածությունը պարզապես հնարավոր չէ գնահատել:










