ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ը ճանաչել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր

00:36 • 13.05.16

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը և Օրենսդիրների սենատը միաձայն բանաձևեր է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր:

 

Այս մասին տեղեկացնում է The Armenian  Weekly-ն` ընդգծելով, որ այս կառույցները տասնամյակներ շարունակ պայքարել են ճշմարտության ու արդարության համար և վերահաստատել է, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ռոդ Այլենդի նահանգը ճանաչում է և կոչ է անելու նախագահին ճանաչել, որ Թուրքիան հանցագործություն է կատարել:


Ապրիլի 14-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Ղազարյանը և Աարոն Ռեգունբերգը բանաձևը ներկայացրել էին քննարկման, որն անցավ միաձայն: 
 

 

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ը ճանաչել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր