Ֆրանսիայում ընթացիկ տարում ահաբեկչության հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

08:45 • 13.05.16

Ֆրանսիայի իշխանությունները տարեսկզբից ի վեր ավելի քան 100 մարդու են ձերբակալել, որոնք անմիջական կապ են ունեցել ահաբեկչության հետ, հայտնել է ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը:

 

Բացի այդ, 2013-ից ի վեր իշխանությունները կանխել են 15 ահաբեկչական հարձակում, փոխանցում է РИА Новости-ն:

 

Նախարարի խոսքով՝ վերջին կես տարվա ընթացքում երկրի սահմաններին ստուգվել է 33 մլն մարդ, որոնցից 17.500-ին չի թույլատրվել մուտք գործել երկիր:
 

Կազնովը հայտնել է, որ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության և «Տուր դը Ֆրանս» հեծանվարշավի անվտանգությունն ապահովելու համար, որոնք անցկացվելու են ամռանը, անվտանգության բացառիկ միջոցառումներ կձեռնարկվեն: Մարզական միջոցառումները երկրում մինչև հուլիսի 26-ն արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառ են դարձել։

 

Ֆրանսիայում ընթացիկ տարում ահաբեկչության հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդ է ձերբակալվել